«Herald Series»-ի փոխանցմամբ՝ «Արսենալի» ղեկավարությունը մտադիր է թիմին թույլ տալ մարզումային գործընթացը սկսել մարտի 24-ին։

Հիշեցնենք, որ լոնդոնցիները դարձել էին առաջին թիմերից մեկը, որը ստիպված էր հեռանալ կարանտին` կորոնավիրուսի համաճարակի պատճառով, քանի որ հիվանդությունը հայտնաբերվել էր գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մոտ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ, օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վերսկսել մարզումները ավելի վաղ՝ մարտի 22-ին, որից հետո ակումբները որոշում կկայացնեն, թե արդյո՞ք երկարաձգել մեկուսացումը:

Facebook Comments