«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն նշել է, թե որ առանցքային գործոն է ազդել միլանյան ակումբ տեղափոխվելու համար:

«Ես չէի կասկածում, որ պետք է հեռանամ «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն չէի կարող որոշել, թե որտեղ շարունակեմ կարիերաս: Ես հավասարապես պատրաստ էի տեղափոխվել ինչպես «Ինտեր», այնպես էլ «Յուվենտուս», թեև երիտասարդ տարիներին հիացած էի Ադրիանոյի, Ռոնալդոյի, Կրիստիան Վիերիի խաղով: Չեք հավատու՞մ, հարցրեք Էշլի Յանգին։

Բայց, այնուամենայնիվ Անտոնիո Կոնտեի շնորհիվ ես տեղափոխվեցի «Ինտեր», նա ինձ ընտրության հնարավորություն չթողեց։ Ինձ պետք էր հենց այնպիսի մարզիչ, որը ցանկանում էր հենց ինձ, այլ ոչ թե ինձ դիտարկում էր որպես տարբերակներից մեկը»,- ասել է Լուկակուն:

Հիշեցնենք, որ Լուկակուն «Ինտեր» տեղափոխվեց նախորդ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից»:

Ավելի վաղ Լուկակուն հանդես էր եկել նաև «Չելսիում» և «Էվերտոնում»:

Facebook Comments