Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է եկել 19-ամյա հարձակվող Գուստավո Մոյայի տեղափոխության հարցում, որի իրավունքը պատկանում է «Սան Պաուլոյին», հաղորդում է «Sport.es» պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապտանռնագույնները» արդեն մեկ միլիոն եվրո են վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար, իսկ մնացած գումարի մի մասը (3,5 միլիոն) կստանա բրազիլական ակումբը մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 30-ը:

Հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ-ը։ Ավելի վաղ նա հանդես էր գալիս Բրազիլիայի մինչև 16 և մինչեւ 17 տարեկանների հավաքականների կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում Մայան մասնակցել է Սան Պաուլոյի գավաթի երիտասարդական թիմերի խաղարկությանը՝ աչքի ընկնելով 7 խաղում խփած երեք գոլով:

Facebook Comments