Ոսկե գնդակի գործող դափնեկիր Լուկա Մոդրիչը ֆավորիտ է համարում չորս ֆուտբոլիստներին այս պայքարում:
«Կարծում եմ ՝ պայքարը լինելու է լարված։ Ինձ համար կան չորս անուններ, որոնք առանձնանում են ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Լիոնել Մեսսի, Վիրջիլ վան Դեյկ եւ Մոհամեդ Սալահ։ Հաջողություն նրանց», – ասել է Մոդրիչը France Football-ին տրված հարցազրույցում ։
Նշենք, որ մրցանակի հավակնորդների ցուցակում չի ընդգրկվել Մոդրիչը։ Սա 26 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Ոսկե գնդակի գործող դափնեկիրը Նրան չի հավակնում։
Facebook Comments