Նաբիլ Ֆեկիրը, որի իրավունքներին պատկանում է «Բետիսին», կարիերան շարունակելու տարբերակ ունի Իտալիայի առաջնությունում:

Ինչպես տեղեկացնում է «Calciomercato»-ն, 26-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանի» ղեկավարությունը։ Աղբյուրը նշում է, որ «Միլանը» պատրաստ է 40 մլն եվրո հատկացնել կիսապաշտպանի տրանսֆերի համար:

Հիշեցնենք, որ Ֆեկիրը «Բետիս» է տեղափոխվել անցած տարվա ամռանը «Լիոնից» 25 միլիոն եվրոյով:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Նաբիլը մասնակցել է 22 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում:

Facebook Comments