«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելերինը հայտարարել է, որ պատրաստ է թիմի ավագի դերը ստանձնել` չնայած վնասվածքների հետ կապված խնդիրներին:

«Դեռ այն ժամանակվանից, երբ ես հանդես էի գալիս «Բարսելոնայի» երիտասարդական թիմերում, ես միշտ եղել եմ երեք ավագներից մեկը: Ինձ համար դա դեր էր, որին ես սովոր եմ։ Ինձ դուր է գալիս պատասխանատվությունը, և ես սիրում եմ լինել առաջինը նման իրավիճակներում:

Ես Արտետայի հետ խոսել եմ մի քանի ամիս առաջ, և նա ինձ ասել է, որ ես կարող եմ ավագ դառնալ։ Ես իսկապես երջանիկ եմ, քանի որ երկար ժամանակ այստեղ գտնվողներից մեկն եմ, և ես գիտեմ, թե ինչպես է աշխատում ակումբը», — Բելերինի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Facebook Comments