Նախկինում հայտնի հարձակվող Էրիկ Կանտոնան կարող է աշխատանք ստանալ «Մանչեսթեր Յունայթեդում»: «Mirror» պարբերականի տեղեկություններով` «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը քննարկում է ֆրանսիացու նշանակումը ակումբի դեսպանի պաշտոնում։

Կանտոնան մանկունիացիների կազմում հանդես է եկել 1992-1997թթ.:

«Մանչեսթեր Յունայթեդում» որպես դեսպաններ արդեն աշխատում են թիմի մի քանի մեծ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Բրայան Ռոբսոնը և Դենիս Իրվինը: Շուտով Էրիկ Կանտոնան կարող է համալրել այդ ցուցակը ։

Facebook Comments