Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի պատրաստվում հաշտվել հարձակվող Լուկա Յովիչի հետ՝ իր պահվածքի համար, ով խախտել է ակումբում կարանտինի կանոնները:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Իսպանիայից վերադարձել է Սերբիա՝ անտեսելով երկշաբաթյա կարանտինը։
«Daily Star»-ի տվյալներով՝ սերբ ֆուտբոլիստի ծառայություններն արդեն ամռանն առաջարկվելու են Լոնդոնի «Չելսիին» և «Տոտենհեմին»։ Այդ ակումբներից յուրաքանչյուրը հետաքրքրված է 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելով։
Ընթացիկ մրցաշրջանում Յովիչը մասնակցել է 23 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել է 1 արդյունավետ փոխանցում: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Facebook Comments