Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ մտադիր է մի օր գլխավորել «Բարսելոնան»:

«Բարսելոնան» ինձ պաշտոն էր առաջարկում, և ես չեմ կարծում, որ դա վատ ժամանակ էր, որ գլխավորեմ թիմը, բայց եղավ այնպես, որ ես ունեմ իմ նպատակները Հոլանդիայի հավաքականի հետ:

«Բարսելոնան» միշտ կարող է հաղթել մեծ մրցաշարերում, նրանք շատ լավ խաղացողներ ունեն, նրանք հնարավորություն ունեն ձեռք բերել լավագույն խաղացողներին։ Եթե հանկարծ առանց աշխատանքի մնայի, ապա իհարկե բոլորին դուր կգար աշխատել նման ակումբում։

Կարևոր չէ, թե ինչ իրավիճակում են նրանք հիմա։ Ես ունեցել եմ այնտեղ լավ ելույթներ որպես խաղացող, և ես սիրում եմ քաղաքը։ Այնպես որ, հուսանք, որ մի օր կկարողանամ մարզել «Բարսելոնան», — Կումանի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Facebook Comments