«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Օդիոն Իգալոն իր հիացմունքն է հայտնել իր նոր թիմի տնային մարզադաշտից։

«Ես առաջին անգամ տեսա «Օլդ Թրաֆորդը» 2013 թվականին։ Հետո ես պարզապես եկել և նայում էի նրան դրսից։ Առաջին անգամ եմ այնտեղ խաղացել եմ «Ուոթֆորդի» կազմում 2016 թվականին։ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ակումբ է։ Երբ ես տեսա մարզադաշտը ներսից, ես ապշեցի։

Նույնիսկ այն ժամանակ, երբ ես խաղում էի «Ուոթֆորդում», ես արդեն ինձ ավելի երջանիկ էի զգում, քանի որ դա այն մարզադաշտն էր, որին ես հետևում էի դեռ պատանեկությունից:

Եվ նույնիսկ հիմա, խաղալով «Յունայթեդի» կազմում «Օլդ Թրաֆորդն» այդ պահն առանձնահատուկ է դարձնում», – Իգալոյի խոսքը մեջբերում է «Goal»-ը:

Facebook Comments