«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտածում է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, հաղորդում է «Gazzetta Dello Sport»-ը:

Իտալական ակումբի հետ փորձառու հարձակվողի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսին, և նա չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը։ Այժմ շվեդ ֆուտբոլիստը ընդհանրապես կարող է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։

Ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա ֆուտբոլիստը 10 հանդիպում է անցկացրել «Միլանի» մարզաշապիկով ՝ աչքի ընկնելով 4 գոլով և մեկ գոլային փոխանցումով:

Facebook Comments