Այսօր կպատմենք Մադրիդի «Ռեալի» լեգենդներից մեկի՝ Ռաուլ Գոնսալես Բլանկոյի մասին։

Ռաուլ Գոնսալես Բլանկոն ծնվել է 1977թ․ հունիս 27-ին Մադրիդում, որտեղ ֆուտբոլը մարդկանց կյանքի անբաժանելի մասն է կազմում։

Ռաուլի հայրը՝ Դոն Պեդրոն «Ատլետիկոյի» մոլի երկրպագու էր։ Նա ցանկանում էր, որ իր որդին մի օր դառնա «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ։ Ռաուլի կարիերան իր հոր պլանավորածի պես էր անցնում։ Երեք տարի տեղական ֆուտբոլի թիմում հանդես գալուց հետո Ռաուլը տեղափոխվեց «Ատլետիկոյի ակադեմիա, որտեղ արդյունքում անցկացրեց երկու տարի։ Այնուհետև խնդիրներ առաջացան և Ռաուլը լքեց «Ատլետիկոն»։

Նա առանց ակումբի երկար չմնաց, քանզի մեծ տաղանդով էր օժտված։ Երիտասարդ հարձակվողին ձեռք բերեց «Ատլետիկոյի» գլխավոր թշնամի ակումբներից մեկը՝ Մադրիդի «Ռեալը»։ Դոն Պեդրոն տպավորված չէր իր տղայի նման որոշումից։ Ռաուլի կարիերան «Ռեալում» հաջող սկսվեց։ Նա առաջադիմում էր անհավանական տեմպով։ Երիտասարդական մակարդակով նա ցույց տվեց ֆանտաստիկ արդյունքներ։ 1994թ․ Ռաուլը 7խաղում խփեց՝ 16 գոլ 3-րդ լիգայում։ Խորխե Վալդանոն նկատելով նրան բերեց առաջին թիմ։ Երիտասարդ հարձակվողը պահեստայինների նստարանին նստելու փոխարեն փայլում էր մեկնարկային կազմում, խաղում էր շատ հաճախ և խփում էր գոլեր։ Ռաուլը ուներ հանձնարարություն փոխարինել լեգենդար՝ Էմելիո Բուտարգենիոյին, ով անցկացնում էր իր վերջին մրցաշրջանը «Ռեալի» կազմում։ Եվ պետք է փաստել, որ Ռաուլը արդեն առաջին մրցաշրջանում ապացուցեց, որ կարող է այդ հանձնարարությունը կատարել։ Նա բոլոր առաջնություններում իր անվան դիմաց գրանցեց 10գոլ։

Ռաուլը «Ռեալի» երկրպագուներին ստիպեց սիրել իրեն արդեն առաջին հանդիպումից հետո։ Չնայած Ռաուլի խաղային դիրքին, որը պահանջում է էգոիզմ, նա թիմը ավելի բարձր էր դասում իր անձնական նվաճումներից։ Ռաուլը իրոք հարձակվող էր Աստծուց։ Եվ իսկական գիշատիչ գոլահար էր։ Նա հիանալի կարդում էր իրավիճակը, դրա վառ ապացույցը իր արդյունավետությունն էր։ Նա հաճախ գոլեր էր հեղինակում։ 1995/96 մրցաշրջանից սկսած Ռաուլը ամեն մրցաշրջանում 20-ից ավել գոլ էր հեղինակում։ Ռաուլը գոլեր էր հեղինակում ինչպես Իսպանիայի առաջնությունում, այնպես էլ Եվրոպական հարթակներում։ Ռաուլը գոլեր է խփել նաև երեք եզրափակիչներից երկուսում, որի շնորհիվ «Ռեալը» գավաթների տիրացավ։ Ռաուլի համար ֆանտաստիկ մրցաշրջանը՝ 2000/01-ն էր։ Այդ տարի «Ռեալը» տիրացավ Լա Լիգայի գավաթին, իսկ Ռաուլը դարձավ Լա լիգայի լավագույն ռմբարկուն և ֆուտբոլիստը՝ գրավելով մրցակցի դարպասները 24 անգամ։ Դրանից բացի նա խփել ամենաշատ գոլերը Չեմպիոնների լիգայում, բայց «Ռեալը» զիջեց «Բավարիային» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Այդ ժամանակ Ռաուլը համարվում էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստը և պետք է ստանար Ոսկե գնդակը, բայց դա անակնկալ բաժին հասավ Մայքլ Օուենին։

2000-ականների սկզբին Ֆլորենտինո Պերեսը դարձավ «Ռեալի» նոր նախագահը և գնեց մի շարք աստղային ֆուտբոլիստների, որոնցից են՝ Ֆիգուն, Բեքեմը, Ռոբերտո Կառլոսը, Զիդանը։ Նրանք պետք է ոչ միայն հաղթեին հնրավոր ամեն ինչ, այլ խաղադաշտում իսկական շոու ցույց տային։

Ռաուլը աստղային կազմի մեջ սկսեց ավելի քիչ գոլեր խփել, բայց միևնույնն է նա սիրվեց երկրպագուների կողմից և համարվում էր թիմի լեգենդը։

2003թ․ Հիերոյի հեռանալուց հետո Ռաուլը դարձավ «Ռեալի» նոր ավագը։

Պերեսի գնումները իրենց չարդարացրեցին և նրանք աստիճանաբար սկսեցին հեռանալ թիմից։ Բոլորը գրեթե հեռացան, բայց մնաց երկրպագուների կողմից սիրված և հավատարիմ թիմին՝ Ռաուլը։

2009/10թ․ «Ռեալի» տեղափոխվեց երիտասարդ Ռոնալդուն, իսկ Ռաուլը արդեն հասկացավ, որ չի կարող մնալ նախկին մակարդակի վրա և հեռացավ ակումբից դեպի Գերմանական՝ «Շալկե»։

Նա հեռացավ հանուն ակումբի շահերի համար և միշտ կմնա մադրիդյան ակումբի երկրպագուների սրտում։

Այո, Ռոնալդուն ավելի շատ գոլեր հեղինակեց, բայց «Ռեալի» երկրպագուների սրտում առաջին տեղում միշտ կլինի՝ Ռաուլ Գոնսալես Բլանկոն։

Facebook Comments