«Զենիթի» հարձակվող Մալկոմը խոսել է «Բարսելոնա» մասին, որի կազմում հանդես է եկել պետերբուրգյան ակումբից առաջ:

«Դժվա՞ր էր ինձ համար «Բարսելոնայում» խաղային պրակտիկայի պակասի պատճառով։ Այո, դժվար էր։ Ի վերջո, դու միշտ աշխատում ես հանուն դրա՝ հանուն խաղային րոպեների։ Ես շատ լավ հարաբերություններ ունեի Էռնեստո Վալվերդեի հետ, Նա լավ մարզիչ է և լավ մարդ։ Հասկանում եմ, որ նրան միշտ էլ դժվար է եղել ընտրություն կատարել հարձակման գծում։ Նա երբեք չի բացատրել, թե ինչու ես չեմ խաղում, բայց ինձ համար դա խնդիր չէր, քանի որ մենք պրոֆեսիոնալ ենք։ Ես երբեք չեմ դադարել աշխատել։ Երբ ինձ հնարավորություն էին տալիս դուրս գալ խաղադաշտ, ես լավ էի խաղում և օգնում էի թիմին։

Երբեք չգիտես, թե ինչ կպատահի ապագայում։ Կարո՞ղ եմ վերադառնալ «Բարսելոնա»։ Ես ուրախ կլինեի։ Բայց հիմա մտածում եմ «Զենիթի» մասին։ Երբ եկավ առաջարկը, Ես երկար չէի մտածում, քանի որ դա թիմ է, որը հայտնի է Եվրոպայում։ Ես ցանկանում եմ նրա հետ հաղթել բոլոր մրցաշարերը», – պատմել է Մալկոմը «La Vanguardia»-ին տված հարցազրույցում։

Facebook Comments