«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին և նրա որդին` Դենիելը, ով հանդես է գալիս հարձակվողի դիրքում, վարակվել են կորոնավիրուսով (COVID-19), հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պաոլոն շփվել է նախկինում կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ, ինչից հետո նրա մոտ սկսել են հայտնվել վարակի ախտանշաններ։ Թեստը հաստատել է 51-ամյա Մալդինիի և նրա 18-ամյա որդու մոտ
«COVID-19»-ի առկայությունը:

Պաուլոն և Դանիելը լավ են իրենց զգում: Նրանք երկու շաբաթ տանը ինքնամեկուսացվել են: Հայրն ու որդին կշարունակեն մեկուսացման մեջ գտնվել այնքան ժամանակ, քանի դեռ բժիշկները լիարժեք ապաքինման մասին չեն հայտնել ։

Կորոնավիրուսային վարակի բռնկումը գրանցվել է անցյալ տարվա վերջին Չինաստանում։ Վերջին տվյալներով՝ «COVID-19»-ից աշխարհում մահացել է 12 762 մարդ:

Facebook Comments