«Բարսելոնան» պատրաստ է վաճառել թիմի հարձակվող Անտուան Գրիզմանին: Կատալոնական ակումբը ֆրանսիացուն տրանսֆերի կվաճառի ամռանը, քանի որ ղեկավարությունը կարծում է, որ 29-ամյա ֆուտբոլիստի խաղը չի արդարացնում սպասումները, ինչպես նաև նրա վրա ծախսված գումարները:

Հիշեցնենք, որ 2019-ի ամռանը «Բարսելոնան» Գրիզմանի համար վճարել է 120 միլիոն եվրո։

Ըստ «Sport.es»-ի տվյալների` «Բարսելոնան»
հույս ունի 100 միլիոն եվրո ստանալ ֆուտբոլիստի վաճառքից: Գրիզմանը կարող է ընդգրկվել այլ խաղացողի ձեռքբերման գործարքի մեջ կամ ուղարկվել վարձակալության:

2019/20 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 37 հանդիպման ՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Facebook Comments