Իտալացի լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելլոն հիշել է հեռուստատեսության փորձագետի աշխատանքի ժամանակահատվածը։ Մասնագետը կարծիք է հայտնել այն մասին, թե ինչպես պետք է դիմակայել «Ռեալին» և «Բարսելոնային»։

«Երբ ես աշխատում էի հեռուստատեսությունում, ես միշտ ասել եմ, որ եթե ցանկանում եք հաղթել «Ռեալին», ապա պետք է գոլ խփեք առնվազն երկու անգամ, քանի որ Կրիշտիանուն միանշանակ մեկը կխփի։ Նույնը վերաբերում է նաև Մեսսիին «Բարսելոնայում»։

Պետք է փոփոխություններ անել, բայց զգուշորեն։ Պետք է գնել այն խաղացողներին, որոնք ելքեր են վճռում, քանի որ երբ դու հագնում ես «Ռեալի» կամ «Բարսելոնայի» մարզաշապիկը, դա կարող է շատ մեծ ճնշում գործադրել։ Եթե դու մեծ վարպետություն չունես, քեզ մոտ չի ստացվի, դու կձախողվես»,-ասել է Կապելլոն։

Facebook Comments