«Մոնակոյի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո պատրաստ է վերադառնալ «Չելսի»:

«Ես մտածում էի այդ մասին և վստահ եմ, որ չեմ կարող ինձ պատկերացնել ֆուտբոլից դուրս։ Վերջին շրջանում ես խոսել եմ իմ ապագայի մասին «Չելսիի» ներկայացուցիչների հետ, այդ պատճառով կարող եմ խոսել միայն այդ թիմի մասին։ Այո, ինձ շատ հաճելի է իմանալ իրենց կարծիքը, ինչպես նաև սովորել այդ պաշտոնի համար, որ նրանք կարող են առաջարկել ինձ։ Ցանկանում եմ վերադառնալ «Չելսի», բայց դեռ կշարունակեմ ֆուտբոլ խաղալ», – Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է «Goal.com»-ը։

Հիշեցնենք, որ Սեսկ Ֆաբրեգասը «Բարսելոնայի» և Լոնդոնի «Արսենալի» սան է։ Նա հանդես է եկել նաև «Չելսիի» կազմում, որի կազմում նվաճել է մի քանի տիտղոսներ:

Facebook Comments