«Ջենոայի» գլխավոր մարզիչ Աուրելիո Անդրեացոլին հեռացվել է թիմից:

Պատճառը՝ ակումբի վատ արդյունքներն են։ Ջենոայի ղեկավարությունը դժգոհ էր Աուրելիոյի աշխատանքից։

Առաջիկայում ակումբը մամուլի ասուլիս կանցկացնի ՝ նվիրված Ջենոայի մարզչական շտաբում տեղի ունեցած փոփոխություններին։

«Di Marzio»-ն հայտնում է, որ «Ջենոայի» նոր գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուն ակումբի նախկին ֆուտբոլիստ՝ Տիագո Մոտան է։ Նշվում է նաև Մասսիմո Կարրեյրայի և Ֆրանչեսկո Գվիդոլինի անունները։

A Սերիայի 8 տուրից հետո «Ջենոան» ունի 5 միավոր և զբաղեցնում է 19-րդ տեղը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here