Մադրիդի «Ռեալը» մտածում է հարձակման գծի ուժեղացման մասին։ Այդ կապակցությամբ իսպանական ակումբը մտադիր է դուրս գալ տրանսֆերային շուկա` նոր հարձակվող ձեռք բերելու համար։
«AS»-ի համաձայն՝ «Արքայական ակումբի» ղեկավարության տեսադաշտում է Ռաուլ Խիմենեսը, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է «Վուլվերհեմպտոնին»: Իսպանական գրանդի ղեկավարները դժգոհ են Լուկա Յովիչից և ցանկանում են վաճառել նրան։
«Transfermarkt»-ը Խիմենեսի արժեքը գնահատում է 50 մլն եվրո։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 29 հանդիպման ՝ աչքի ընկնելով 13 գոլով և 6 գոլային փոխանցումներով:
Facebook Comments