«CalciomercatoNews»-ի համաձայն՝ «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը դարձել է մի քանի թոփ ակումբների տրնսֆերային նպատակ։ Այդ ակումբներն են՝ «ՊՍԺ»-ն, «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»։

Ակումբները կփորձեն ֆուտբոլիստին ձեռք բերել ամռանը։ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» վաղուց են հետևում ֆուտբոլիստին և նույնիսկ կապ են հաստատել «Ինտերի» ներկայացուցիչների հետ։

«Ինտերը» ֆուտբոլիստի համար սահմանել է նոր գին՝ 80 միլիոն եվրո։ Իր հերթին, «Transfermarkt»-ի պաշտպանի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Շկրինյարը 32 հանդիպում է անցկացրել «Ինտերի» կազմում, նրա հաշվին եղել է 1 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments