«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը դադարեցրել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցությունները, այս մասին հայտնում է իսպանական «Sport»-ը։
Պարբերականի տվյալներով՝ Տեր Շտեգենինն չի գոհացրել ակումբի առաջարկած աշխատավարձի չափը։ Գերմանացի դարպասապահը չի ցանկանում վաստակել ավելի քիչ, քան իր թիմակիցներից մի քանիսը, որոնք ավելի քիչ հանդիպումներ են անցկացնում:
2019/20 մրցաշրջանում Մարկ-Անդրե տեր Շտեգենը 34 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 34 գոլ: 27-ամյա դարպասապահի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։
Facebook Comments