Ինչպես հայտնի է, Միկել Արտետան վարակվել էր կորոնավիրուսով, ակումբի շուրջ 100 աշխատակիցներ և խաղացողներ գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Մարզիչը կարծում է, որ արդեն առողջ է, հաղորդում Է «Evening Standard»-ը:

«Ես ինձ գերազանց եմ զգում, ոչ մի ախտանիշ չի մնացել։ Ես լի եմ ուժերով ու լավատեսությամբ» ,- ասել է Արտետան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը», որը պատրաստվում էր մարզումներին սկսել ապրիլի 3-ից, երկարաձգել է կարանտինը: Ընդ որում, ակումբն իր պաշտոնական կայքում հաստատել է, որ հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին, այդ թվում նաև նրանց, որոնց մասնակցել են միայն խաղերի օրերին, աշխատակիցներին բոլոր վճարումները կպահպանվեն:

Facebook Comments