«Միլանի» իսպանացի հարձակվողը շփվել է «Sky Italia»-ի լրագրողների հետ։

Կարանտինի մասին. «Իրավիճակը բարդ էր, և այդ պատճառով ես մնացի»։

Պաուլոյի և Դանիել Մալդինիի մասին. «Հույս ունենք, որ ակումբում այլևս ոչ ոք չի վարակվել։ Երեկ ես Դանիելից լսեցի, որ նա ախտանիշներ չունի, ուստի մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»:

Իրավիճակի մասին Իսպանիայում․ «Իմ ընտանիքի հետ ամեն ինչ լավ է, նրանք տանն են։ Նրանք մտահոգված են, որ ես այստեղ եմ միայնակ։ Հույս ունենք, որ ամեն ինչ կավարտվի, որքան հնարավոր է արագ, և մենք շուտով կհանդիպենք»։

Պիոլիի մասին․ «Ֆուտբոլիստները պետք է միշտ պատրաստ լինեն և ուժեղ լինեն մտավոր առումով, երբ դժվար պահեր են առաջանում։ Սա է ամենակարևորը։ Պիոլին հիանալի մարզիչ է, մենք հույս ունենք, որ նա կմնա նաև հաջորդ տարի»։

«Սան Սիրոյի» մասին․ «Ես ցանկանում եմ կրկին տեսնել «Սան Սիրոն» լեփ-լեցուն և զգալ երկրպագուների սերը»։

Facebook Comments