«Լացիոն» ցանկանում է Չիրո Իմոբիլեին նոր պայմանագիր առաջարկել, որը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի ամառը, հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան:
«Լացիոն» պատրաստ է իտալացի հարձակվողին տարեկան 4 մլն եվրո վճարել։ Ընթացիկ պայմանագիրը ֆուտբոլիստի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառը։
Չիրո Իմոբիլեն այս մրցաշրջանում 33 հանդիպում է անցկացրել «Լացիոյի» մարզաշապիկով՝ դառնալով 30 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Facebook Comments