Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Միխայել Բալլակը հիշել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոի՝ 2007թ-ին զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին:

«Ես այն ժամանակ արդեն բավականաչափ փորձառու էի, որպեսզի ամեն ինչ հասկանայի։ Երբ թիմը պարտվում է, մարզիչն է մեղավոր։ Նա առաջին մարդն է, որին կարող են ազատել աշխատանքից։

Ժոզե Մոուրինոյի համար դա չորրորդ մրցաշրջանն էր «Չելսիում»։ Դա բավականին լավ արդյունք է։ Մոուրինյոն շատ ինտենսիվ էր աշխատում։ Հնարավոր է, դրա պատճառով ինչ-որ պահի ձախողում է տեղի ունեցել։

Դա ընդհանուրի մեղքն էր, ֆուտբոլիստների մեղքը։ Մենք չենք զղջացել դրա համար, պետք էր առաջ նայել։ Ես նախկինի պես լավ հարաբերություններ ունեմ Մոուրինոյի հետ», – Բալլակի խոսքը մեջբերում Է «Sky Sports»-ը։

Միխայելը «Ազնվականների» կազմում հանդես է եկել 2010-2012 թվականներին։

Facebook Comments