Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան 300.000 եվրո է ուղարկել կորոնավիրուսի դեմ պայքարին: Գումարը նվիրաբերել են Մադրիդի բժշկական դեպարտամենտին և կօգտագործվեն հիվանդանոցների և բժիշկների կարիքների համար, հաղորդում է «Marca»-ն:

Ֆինանսների փոխանցումը եղել է անանուն, սակայն 29-ամյա ֆուտբոլիստին Թվիթերի միջոցով շնորհակալություն է հայտնել Մադրիդի կոմունայի նախագահ Իզաբել Դիաս Այուսոն։

Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ պայքարին հանգանակություններ էին արել Լիոնել Մեսսին ու Պեպ Գվարդիոլան։

Հիշեցնենք, որ «COVID-19» պանդեմիայի պատճառով դադարեցվել էին եվրոպական առաջնությունները, իսկ Եվրո-2020-ը տեղափոխվել էր 2021 թվականի ամառ:

Facebook Comments