Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կաֆուն խոսել է «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի մասին:

«Վարպետության մակարդակով աշխարհի ոչ մի խաղացող չի կարող համեմատվել Նեյմարի հետ, նույնիսկ Մեսսին։ Նեյմարը կարող է ելքեր վճռել խաղադաշտում, բայց նա ավելի հաճախ պետք է պատասխանատվություն ստանձնի և առաջնորդական որակներ ցուցաբերի։

Նեյմարի հետ խաղադաշտում ութ մրցակիցներ են մնում նրա թիկունքում, ինչը լրացուցիչ տարածություն է տալիս ։ Դա ապացուցում է, որ նա ամենաբարձր մակարդակի ֆուտբոլիստ է», – Կաֆուի խոսքը մեջբերում է «Mundo Deportivo»-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը 15 հանդիպում է անցկացրել 1 լիգայում՝ աչքի ընկնելով 13 գոլով և 6 գոլային փոխանցումներով:

Facebook Comments