«Ռեալի» ղեկավարությունը չի խոչընդոտի Մարսելոյին, եթե Մարսելոն ցանկանա տեղափոխվել «Յուվենտուս», պնդում է «Marca»-ն։

Մարսելոն «Յուվենտուսի» հետ կապում են այն ժամանակից ի վեր, երբ Թուրին է տեղափոխվել նրա ընկեր Կրիշտիանու Ռոնալդուն։

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին վնասվածքներ է ստացել, որի պատճառով հաճախ չի ընդգրկվում հիմնական կազմում՝ Ֆորլան Մենդիի հետ մրցակցության պատճառով։

31-ամյա բրազիլացին ավելի քան 500 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում, որի հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի չորս տիտղոս և նույնքան անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն։

Facebook Comments