«Միլանի» նախկին դարպասապահ՝ Մարիո Յելպոն խոսել է Դոննարումմայի մասին։

«Մենք՝ «Միլանի» բոլոր երկրպագուներս հուսով ենք, որ Ջիջոն կմնա։ Նա արդեն ոչ միայն երիտասարդ տաղանդ է, այլ լիարժեք խաղացող։ Նա թիմի կարևոր մասն է, չնայած երիտասարդ տարիքին։

Նա մեծ աշխատավարձ է ստանում և պետք է խաղա մեծ ակումբում, այլ ոչ թե եվրագավաթների ուղղեգրի համար պայքարող թիմում։ Այստեղ երկու տարբերակ կա՝ կամ «Միլանը» կհասնի Դոննարումմայի մակարդակին, կամ նա կվաճառվի»,- Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Մարիո Յելպոն։

Հիշեցնենք, որ Ջանլուիջի Դոննարումմայի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2021 թվականին, սակայն պայմանագրի երկարաձգման նախադրյալներ գրեթե չկան: Պատճառը նա է, որ «Միլանի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը ակումբում ֆուտբոլիստների աշխատավարձը սահմանել է առավելագույնը 2,5 մլն եվրո, իսկ Ջիջոն այժմ վաստակում է 6-ը և աշխատավարձի բարձրացման հույս ունի:

21-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ռեալը», «ՊՍԺ»-ն, «Չելսին»և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ընդ որում, առաջին երեքը պատրաստ են խաղացողի համար վճարել առնվազն 50 միլիոն։

Facebook Comments