«Միլանի» նախկին ֆուտբոլիստը հարցազրույց է տվել «Sky Italia»-ին, որտեղ նաև հիշել է իր նախկին թիմի կազմում իր ամենավառ պահերը:

«Սիրելի գո՞լը։ Իհարկե «Բարսելոնայի» դարպասը խփած գոլը «Միլանի» կազմում: Խաղալ Չեմպիոնների լիգայում և այդպիսի խփել, սա հաստատ լավագույն գոլն է իմ առայժմ: Այն երեք տարիների ընթացքում, որ ես «Միլանում» եմ անցկացրել հիանալի մթնոլորտ էր տիրում։ Երբ ես լինում եմ Միլանում, դեռ կապվածություն եմ զգում։

Ամենախելագար խա՞ղը: «Լեչե»-«Միլան»(3:4): Խաղից մեկ շաբաթ առաջ ինձ ասացին, որ ես պրոֆեսիոնալ չեմ և դրա համար նստեցրել են պահեստայինների նստարանին։ Բրայդան, հավանաբար, ճիշտ էր այն ժամանակ, բայց ես շատ բարկացած էի։ «Լեչեն» հաղթում էր 3:0 հաշվով և ես գնացի Ակվիլանիի հետ մարզվելու: Նա ինձ ասաց, որ մենք պետք է հրաշք գործել: Ես կատակով պատասխանեցի, որ կմտածեմ այդ մասին։ Երբ մենք հաղթեցինք 3: 4 հաշվով և ես հետ-տրիկի հեղինակ դարձա, նա ինձ ասաց, որ ես խելագար եմ: Իսկ Բրայդային ոչինչ չասացի, քանի որ պատասխան տվեցի խաղադաշտում իմ խաղով, միշտ ավելի լավ է, երբ այսպես ես պատասխանում։

Մեսսի՞ն, թե Իբրահիմովի՞չը։ Մեսսին արդեն 10 տարի է ցույց է տալիս, որ նա լավագույնն է աշխարհում, և ես ուրախ եմ, որ նրանց երկուսի հետ էլ խաղացել եմ»,- ասել է Կևին-Պրինց Բոատենգը:

Նշենք, որ Բոատենգը հանդես է եկել «Միլանում» 2011-13 և 2016թ.

Facebook Comments