«Ռոման» բանակցություններ է վարում Լոնդոնի «Արսենալի» հետ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու շուրջ, հաղորդում է «Daily Mail»-ը:

Ըստ աղբյուրի, իտալական ակումբը, որի համար 31-ամյա հայ կիսապաշտպանը այս մրցաշրջանն անցկացնում է վարձավճարով, ցանկանում է 10 միլիոն եվրոյով գնել ֆուտբոլիստին: «Արսենալին» չի գոհացնում այդ գումարը, լոնդոնցիները մտադիր են Մխիթարյանի վաճառքից ստանալ 20 միլիոն եվրո ։

«Transfermarkt»-ի տվյալներով ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը Ա Սերիայում մասնակցել է 13 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում։

Facebook Comments