«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը սկսել է նոր գլխավոր մարզիչի որոնումները։ Հնարավորություն կա, որ իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան կհեռանա ակումբից, որի աշխատանքային պայմանագիրը մանչեսթերցիների հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը:

Անգլիական ակումբի հետաքրքրությունների ոլորտում է ֆրանսիացի մասնագետ Պատրիկ Վիեյրան։ Այս պահին 43-ամյա ֆրանսիացի մարզիչը զբաղեցնում է «Նիցայի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Անգլիայի առաջնության 2019/20 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 29 տուրից հետո երկրորդ տեղում է: Հիշեցնենք, որ այս պահին Պրեմիեր լիգան կարանտինում է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Facebook Comments