«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը կարող է ակումբային գրանցումը փոխել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, այդ մասին հաղորդում է «Calciomercato» պարբերականը:

Իտալական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է նրան, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշրջանի դադարեցումը լրջորեն կազդի բյուջեի վրա։ Ֆինանսական կորուստները հնարավորինս մարելու համար «Ինտերը» պատրաստ է 80 միլիոն եվրոյով վաճառել 25-ամյա սլովակ ֆուտբոլիստին: Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։

Շկրինյարի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Սերիայի ընթացիկ մրցաշրջանում սլովակը անցկացրել է 24 հանդիպում, որոնցում ստացել է 7 դեղին քարտ:

Facebook Comments