Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է երկրպագուներին՝ կոչ անելով հետևել իշխանությունների հրահանգներին և տանը մնալ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Ֆուտբոլիստը Պորտուգալիայում է գտնվում ակումբի թույլտվությամբ և օգնում է մորը վերականգնվել ինսուլտից հետո։

«Սա ավելի բարդ է բոլորի համար: Մենք շնորհակալ ենք իսկապես կարևոր բաների համար: Հանուն առողջության, ընտանիքի և սիրելիների մնացեք տանը և օգնեք բժիշկներին, ովքեր պայքարում են ձեր կյանքի համար»,- ասել է Ռոնալդուն:

Ավելի վաղ Ռոնալդուն և նրա գործակալը 1 միլիոն եվրո էին հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ինչպես նաև ձեռք էր բերել թոքերի արհեստական օդափոխության հինգ սարք:

Facebook Comments