«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է իտալական Ա Սերիայի վերականգնման հետ կապված իրավիճակը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

«Կարծում եմ, որ Իտալիայի առաջնությունն այլևս չի վերսկսվի։ Հակառակ դեպքում կլինի խառնաշփոթ: Նաև ՖԻՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային ժամանակ է հարկավոր կարգ ու կանոնի հասնելու համար», – Տոտտիի խոսքը մեջբերում է «Football-Italia»-ն։

Հիշեցնենք, որ Իտալիան Եվրոպայում պանդեմիայի տարածման գլխավոր օջախն է։

Ա Սերիայի դադարեցման պահին մրցաշարային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում էր Թուրինի «Յուվենտուսը»: Երկրորդ տեղում էր Հռոմի «Լացիոն», իսկ առաջատարների եռյակը եզրափակում էր «Ինտերը»։

Facebook Comments