Պաշտպան Յան Վերտոնգենը մերժել է «Տոտենհեմի» նոր պայմանագրի առաջարկը, հաղորդում է «Football Insider»-ը:

«Տոտենհեմը» բելգիացուն առաջարկել է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է այս ամռանը, սակայն նա մերժել է: Այսպիսով, 32-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ կհեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը 26 հանդիպում է անցկացրել Տոտենհեմի մարզաշապիկով՝ աչքի ընկնելով երկու գոլով և մեկ գոլային փոխանցումով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» մտադիր է Վերտոնգենին ձեռք բերել ամռանը։

Facebook Comments