Հայաստանի հավաքականի թեկնածու՝ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը կոչով դիմել է Հայ երկրպագուներին։

«Ցանկանում եմ ջերմ ողջույններ հղել բոլոր հայերին։ Այս օրերին ամբողջ աշխարհը անցնում է դժվարին փորձությունների միջով, մենք սովոր չենք նստել տանը ամբողջ օրը, բայց հիմա դա ավելի քան անհրաժեշտ է։ Եկեք դա անենք հանուն մեր ընտանիքի, մեր ընկերների և վերջապես հանուն մեզ։ Պետք է հաղթել այս խաղը միասին! Գրկում եմ բոլորին»,- ասել է Ժոա Մոնրո Արարատը։

Նշենք, որ Ժոաո Մոնրո Արարատը հանդես է գալիս Կոլումբիական «Բոյակա Չիկոյում»։

Հայաստանի հավաքականում հանդես է գալիս 2018 թ․ մայիսի 29-ից։

Facebook Comments