Տեո Էրնանդեսը խոսել է իր եղբոր՝ Լուկաս Էրնանդեսի հետ մի թիմում խաղալու մասին, ով այժմ հանդես է գալիս «Բավարիայում», նաև անդրադարձել է «Սան Սիրոյի» մթնոլորտին և «Միլանում» կյանքին:

«Եղբորս հետ խաղալը երազանք է։ Մենք արդեն խաղացել ենք պատանեկան մակարդակում, երբ փոքր էի։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք խաղալ միասին, և հիանալի կլինի եթե դա ստացվի «Միլանում»։

«Միլանում» ինձ ամենից շատ դուր է գալիս «Սան Սիրոն»։ Բացի մարզադաշտից, ինձ շատ է դուր գալիս նորաձևությունն այստեղ։

«Սան Սիրոյում» մթնոլորտը տպավորիչ է։ Մենք հույս ունենք, որ երկրպագուները միշտ կաջակցեն մեզ մինչև վերջ:

Ես դեռ երիտասարդ եմ, և ես սովորելու լիքը բաներ ունեմ։ Ես ուզում եմ բարելավվել իմ խաղը, հատկապես պաշտպանական փուլում, որտեղ ես ավելի շատ դժվարություններ եմ ունենում, բայց ես օրեցօր կատարելագործվում եմ։ Ես շատ երջանիկ եմ։ Սա շատ լավ պահ է իմ կարիերայում։ Ես զգում եմ, շատ հարմարավետ է իմ թիմակիցների հետ, ակումբում և այս քաղաքում, և ես հույս ունեմ, որ վայելել այն ժամանակի ընթացքում»,- ասել է Տեո Էրնանդեսը։

Նշենք, որ Տեոն նախորդ ամռանն էր տեղափոխվել «Միլան» «Ռեալ Մադրիդից» 20մլն-ի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 22հանդիպում դառնալով 5 գոլի և 2գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments