Լուկա Մոդրիչը չի պատրաստվում ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից» և ցանկանում է աշխատել ակումբի հետ, հաղորդում է «AS»-ը:
Մոդրիչը դիմել է Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբին և վստահեցրել, որ հետաքրքրված չէ հեռանալու հարցում և պատրաստ է օգուտ տալ ակումբին: Խորվաթի գործող պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոդրիչի հեռանալու դեպքում «Ռեալը» կարող է վերադարձնել Էդեգորին։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը 30 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում՝ աչքի ընկնելով 5 գոլով և 5 գոլային փոխանցումներով:
Facebook Comments