«Պորտուի» պաշտպան Ալեքս Տելլեսը կարող է այս ամռանը դառնալ «Չելսիի» խաղացող, հաղորդում է «Record»-ը։

Լոնդոնյան ակումբը մտադիր է ամրապնդել պաշտպանության ձախ եզրը և բրազիլացուն դիտարկում է որպես առաջնային տարբերակ։ Վերջերս 27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել գործակալ Պինի Զահավիի հետ, որը լավ հարաբերությունների մեջ է Ռոման Աբրամովիչի հետ և պետք է օգնի այդ տրանսֆերի իրականացմանը ։

Տելլեսի հրաժարագինը «Պորտուի» հետ պայմանագրում կազմում է 40 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը 40 հանդիպում է անցկացրել «Պորտուի» մարզաշապիկով՝ աչքի ընկնելով 10 գոլով և 9 գոլային փոխանցումներով:

Facebook Comments