«Այաքսի» մամուլի ծառայությունը և Մադրիդի «Ռեալի» պաշտպան` Սերխիո Ռամոսը թվիթերյան գրառումով փոխանակվել են:

Սկզբում ամստերդամցիները հրապարակել են «Ռեալի» ավագ՝ Ռամոսի և «Այաքսի» հարձակվող Դուշան Տադիչի լուսանկարը՝ իսպանացուն հիշեցնելով նախորդ մրցաշրջանում իր թիմի՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի ուղղեգիր նվաճելու մասին:

Սերխիոն Նիդեռլանդներում կայացած խաղում (2:1) հատուկ դեղին քարտ ստացավ, որպեսզի, բաց թողնելով պատասխան հանդիպումը, վերադառնա խաղադաշտ քառորդ եզրափակիչում: Սակայն Մադրիդում «Ռեալը» պարտվեց 1:4 հաշվով, իսկ Տադիչը դարձավ խաղի գլխավոր հերոսներից մեկը:

Ռամոսն անուշադրության չի մատնել «Այաքսի» հրապարակումը և ի պատասխան հրապարակել է Չեմպիոնների լիգայի չորս գավաթների լուսանկարները, որոնք նա «Ռեալի» հետ նվաճել է հինգ տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ «Այաքսը» Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռեալի» նկատմամբ հաղթանակից հետո անցել էր 1/4-րդ եզրափակիչ, որտեղ հաղթել էր «Յուվենտուսին», իսկ կիսաեզրափակիչում դրամատիկ պայքարում պարտվել էր «Տոտենհեմին»: Լոնդոնցիները իրենց հերթին վճռորոշ խաղում պարտվեցին ապագա չեմպիոն՝ «Լիվերպուլին»։

Facebook Comments