Արգենտինական «Ուրականի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը կիսվել է ազգային թիմում հանդես գալու իր տպավորություններով:

«Հայաստանի հավաքականում խաղալը շատ լավ փորձ է ինձ համար։ Իր երկրի ազգային թիմում հանդես գալը մեծ պատիվ է ցանկացած ֆուտբոլիստի համար ։

Հայաստանի հավաքականը շատ հետաքրքիր թիմ է, որտեղ խաղում են լավ ֆուտբոլիստներ տարբեր առաջնություններից։ Նա առանձնանում է իր դինամիկ խաղով։

Հարմարվողականության գործընթացը հեշտ է անցել, բայց երկրորդ հավաքի ժամանակ մի քիչ ցուրտ էր։ Միակ խնդիրը ժամային գոտիների փոփոխությունն է, որն ինձանից վերցնում է մեկ շաբաթ՝ քնի կարգավորման համար։

Գո՞հ եմ արդյոք Հայաստանի հավաքականի կազմում իմ խաղից: Այո, Բայց գիտեմ, որ կարող եմ ավելին տալ թիմին։

Եթե ինձ նորից հրավիրեն, առանց մտածելու կմիանամ հավաքականին։ Սա իմ կյանքի և ֆուտբոլային կարիերայի շատ կարեւոր մասն է։

Ինձ համար մի քիչ դժվար էր շփվել հավաքականի ֆուտբոլիստների հետ, որոնք միայն հայերեն էին խոսում։ Սակայն մենք ունենք թարգմանիչ, որն ինձ օգնում է։

Իսպաներենով շփվում էի միայն Հենրիխ Մխիթարյանի և մի քանի տղաների հետ։ Կարող եմ նշել նաև Ալեքսանդր Կարապետյանին, ում հետ հիանալի հարաբերությունների մեջ եմ»,- ասել է Բալեկյանը։

Facebook Comments