«Նապոլին» հետաքրքրված է «ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով և ցանկանում են ֆուտբոլիստին վերադարձնել իտալական ակումբ, հաղորդում է «Tuttosport»-ը։

Կավանիի պայմանագիրը փարիզցիների հետ մոտենում է ավարտին, և «Նապոլին» ցանկանում են օգտվել այս իրավիճակից, որպեսզի նրան վերադարձնեն ամռանը: Նեապոլյան ակումբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել հարձակվողի հետ և նրան առաջարկում է մրցաշրջանի համար 7 միլիոն եվրո աշխատավարձ։

33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բոկա Խունիորսը»։

Ընթացիկ մրցաշրջանում Կավանին 22 հանդիպում է անցկացրել «ՊՍԺ»-ի մարզաշապիկով՝ աչքի ընկնելով7 գոլով և 3 գոլային փոխանցումներով:

Facebook Comments