«Միլանի» կիսապաշտպան Անտե Ռեբիչը մտադիր է ակումբի ղեկավարության հետ քննարկել մշտական պայմանագրի հարցը, հաղորդում է «Calciomercato»-ն:

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը խորվաթ ֆուտբոլիստը «Միլանին» էր միացել վարձավճարով։ Ֆուտբոլիստի պայմանագրի իրավունքը պատկանում է «Այնտրախտին»։

Աղբյուրի տվյալներով ՝ Ռեբիչը, ցանկանում է մնալ «Միլանում», սակայն կիսապաշտպանը մտավախություն ունի, որ ակումբը չի գնի նրա ամբողջական տրանսֆերը, քանի որ կիսապաշտպանին ակումբ է բերել նախկին տնօրեն Զվոնիմիր Բոբանը, որն արդեն չի աշխատում «Միլանում»:

Ռեբիչը առաջին խաղաշրջանում ոչ մի կերպ չէր կարողանում իրեն ցույց տալ, իսկ Պիոլիի գալուց հետո Իբրահիմովիչի կողքին սկսել է փայլել անցկացնելով հիանալի հանդիպումներ։ Ռեբիչը «Միլանի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, դառնալով՝ 7գոլի հեղինակ։

Facebook Comments