«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է անգլիական Պրեմիեր լիգան փոխարինել իտալական Ա սերիայով, տեղեկացնում է «Calciomercato»-ն:

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ «Ծեր սինյորան» կփորձի ձեռք բերել 23-ամյա ֆուտբոլիստին առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Թուրինում պատրաստ են Ժեզուսին ապահովել թիմի մեկնարկային կազմում տեղը։ Չի բացառվում, որ գործարքի մեջ կընդգրկվի կիսապաշտպան Դուգլաս Կոստան։

2019/20 մրցաշրջանում Գաբրիելը մասնակցել է Անգլիայի առաջնության 24 խաղի՝ աչքի ընկնելով 10 գոլով և 4 գոլային փոխանցումներով:

Facebook Comments