Բրազիլիայի ազգային հավաքականի և «Միլանի» նախկին կիսապաշտպան Կական ընտրություն է կատարել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև։

«Ռոնալդու՞ն, թե Մեսսի՞ն։ Մեսսին, Լիոնելը հանճարեղ ֆուտբոլիստ է, հիանալի տաղանդ։ Ես միշտ զարմանում եմ, թե ինչ է նա անում խաղադաշտում։

Կրիշտիանուն մեքենա է։ Ռոնալդուն հիանալի ֆիզիկական մարզավիճակում է, նա արագ է և լավ զարգացած։ Նա միշտ ձգտում է հաղթանակների։

Մենք պետք է ուրախանանք, որ ապրում ենք այդ ֆուտբոլիստների դարաշրջանում», — ասել է Կական ՖԻՖԱ-ի պաշտոնական Ինստագրամի համար։

Facebook Comments