«Ինտերի» փոխնախագահ Խավիեր Զանետտին անդրադարձել է արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հնարավոր հեռանալը ակումբից՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Մենք ուժեղացանք նրանով, երբ նա արգենտինական ֆուտբոլում ամենահեռանկարային ֆուտբոլիստն էր։ Երևում էր, որ նա կարող է հիանալի ֆուտբոլիստ դառնալ։ Այժմ նա ընդամենը 22 տարեկան է, և նա Արգենտինայի հավաքականի հիմնական խաղացողն է։

Ես տեսնում եմ, թե ինչպես է Լաուտարոն զբաղվում թիմակիցների հետ, նաա երջանիկ է։ Հույս ունեմ, որ «Ինտերում» նա երկար կմնա։ Մարտինեսը մեր ակումբի արժեքավոր ֆուտբոլիստն է», – Զանետտիի խոսքը մեջբերում Է «Sky Sport»-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լաուտարոյին ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնան»։

Facebook Comments