Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վերջնագիր է ներկայացրել կատալոնական ակումբի ղեկավարությանը, որի համաձայն՝ նա համաձայն է «կապտանռնագույնների» հետ նոր պայմանագիր կնքել միայն աշխատավարձի կրկնակի ավելացման դեպքում, հաղորդում Է «Diario Sport»-ը։

«Բարսելոնան», որը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, պատրաստ չէ նման պայմաններով պայմանագիր կնքել Տեր Շտեգենի հետ։ Սկզբնապես «կապտանռնագույնները» ծրագրել էին Տեր Շտեգենին առաջարկել նոր պայմանագիր` 6,5 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն գերմանացին հրաժարվել էր:

Դարպասապահը հայտարարում է, որ չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից», սակայն մտադիր չէ ավելի քիչ ստանալ այն ֆուտբոլիստներից, ովքեր միշտ չէ, որ հայտնվում են հիմնական կազմում: Հույս ունենալով, որ «Բարսելոնան» կկարողանա այդքան շահավետ առաջարկ անել, իսկ խոսքը տարեկան 10 միլիոն եվրոյի մասին է։ Տեր Շտեգենը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի համաձայնել ակումբի պայմանների հետ, քանի որ ֆուտբոլի վերսկսումից հետո հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա բավարարել նրա ցանկությունները, բացի «Բարսելոնայից»։

Նշենք, որ Տեր Շտեգենը «Բարսելոնա» է տեղափոխվել Մյունխենգլադբախի «Բորուսիայից»` 2014թ-ին։

Facebook Comments