Բրազիլիայի հավաքականի և «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը միացել է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարին։ Այս մասին հաղորդում է բրազիլացի հեռուստահաղորդավար Քրիս Ֆլորեսը։

«Նեյմարը 875.000 եվրո է նվիրաբերել «Covid-19»-ի դեմ պայքարելու համար։ Նա արել է այս նվիրատվությունը ավելի վաղ՝ անցյալ շաբաթ։ Նրա մի մասը գնացել է ՅՈՒՆԻՍԵՖ, մյուս մասը՝ համերաշխության հիմնադրամներից մեկը։

Նա նախընտրեց իր գործողություններին հրապարակային հնչեղություն չտալ։ Սակայն ես այդ մասին պատմում եմ, քանի որ պետք է լուսաբանել նաև այն տեղեկատվությունը, երբ հանրային անձը նաև ինչ-որ լավ բան է անում», — Ֆլորեսի խոսքը մեջբերում Է «Sky Sports»-ը հղում անելով՝ «Fofocalizando»-ին։

Facebook Comments