«Յուվենտուսի» լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն խոսել է Պաուլո Դիբալայի մասին: Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ արգենտինացին բոլոր շանսերն ունի դառնալու «ծեր սինյորայի» հաջորդ ավագը:

«Պաուլոն արդեն մի քանի անգամ ավագի թևկապ է կրել։ Դա հենց այնպես տեղի չունեցավ, քանի որ նա արդեն պատրաստ է դառնալ «Յուվենտուսի» ավագը։

Որքան ես գիտեմ նրան անձամբ, կարծում եմ, որ վերջին շրջանում նա ավելի հասուն է դարձել, առաջին հերթին այն արձագանքի շնորհիվ, որը նա ցույց է տվել այս ամառվանից հետո։ Դա ընդգծում է նրա աճը։

Նա միշտ նվիրված է եղել իր աշխատանքին, և ես կարծում եմ, որ նա շատ հաջողակ է այդ առումով։ Եթե սեզոնը վերսկսվի, «Յուվենտուսն» ունի ամեն ինչ, որպեսզի նվաճի հերթական գավաթը: Կան թիմեր, որոնք նույնպես հաջողության շանսեր ունեն, սակայն «Յուվենտուսը» մոտ է հերթական հաջողությանը»,-«Sky Sports»-ին տված հարցազրույցում հայտարարել է Դել Պիերոն։

Facebook Comments